Ձայն եմ խնդրում
Ձայն եմ խնդրում ռուս.՝ Прошу слова | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գլեբ Պանֆիլով |
Սցենարի հեղինակ | Գլեբ Պանֆիլով |
Դերակատարներ | Իննա Չուրիկովա, Լեոնիդ Բրոնևոյ և Նիկոլայ Գուբենկո |
Օպերատոր | Ալեքսանդր Անտիպենկո |
Երաժշտություն | Վադիմ Բիբերգան |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 145 րոպե[1] |
IMDb | ID 0073584 |
«Ձայն եմ խնդրում» (ռուս.՝ «Прошу слова»), 1975 թվականի խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը[2][3][4] «Լենֆիլմ» կինոստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Զլատոգրադ հին գավառական քաղաքի ղեկավար Ելիզավետա Անդրեևնա Ուվարովան ամեն ինչից վեր է դասում քաղաքի բնակիչների խնդիրները, իր ամբողջ հոգին ներդնում է, մասնավորապես, ապագա կամրջի նախագծում, որը պետք է կապի քաղաքի պատմական և արդյունաբերական մասերը։ Ամուսինն աջակցում է Ելիզավետա Անդրեևնային, բայց նրա համար անընդունելի է արտադրական խնդիրների լուծման համար սեփական ընտանիքի բարեկեցության զոհաբերումը։ Գործընկերների համար նույնպես անձնական գործերն ավելի կարևոր են, քան ծառայողական գործերը, իսկ կառավարությունը շինարարության համար գումար չի տալիս։ Քաղգործկոմի նախագահի աշխատանքի բոլոր դժվարությունները, սակայն, չեն վախեցնում Ուվարովային. նա պատրաստ է գործել, նույնիսկ եթե դրա համար լրացուցիչ ուժ և ժամանակ պահանջվի։
Տաղանդավոր գավառական գրողը, որն արդեն բեմադրում է իր պիեսները Մոսկվայում, չի կարողանում համոզել նրան բեմադրել իր ներկայացումը Զլատոգրադում։ Խորհրդային ղեկավարին չի գոհացնում այն հանգամանքը, որ հեղինակը ամբողջովին կենտրոնանում է հասարակության թերությունները նկարագրելու վրա, և միևնույն ժամանակ հրաժարվում է առաջարկել լուծման որևէ եղանակ։
Որդու մահը ի վիճակի չէ կոտրել Ուվարովայի պարտքի զգացումը հասարակության առջև. հուղարկավորությունից անմիջապես հետո նա հենց գերեզմանոցից շտապում է իր աշխատասենյակ՝ կատարելու անհետաձգելի գործերը։
Որդու գտած ինքնաշեն ատրճանակը՝ նրա մահվան պատճառը, ֆիլմում զուգակցվում է սպորտային հրաձգությանը, որով տարված է Ուվարովան
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իննա Չուրիկովա – Ելիզավետա Անդրեևնա Ուվարովա, քաղգործկոմի նախագահ
- Նիկոլայ Գուբենկո – Սերգեյ, Ելիզավետա Անդրեևնայի ամուսինը
- Վիտալի Ժաբովսկի – Յուրա, Ուվարովների որդին
- Կատյա Վոլկովա – Լենա, Ուվարովների դուստրը
- Լեոնիդ Բրոնևոյ – Պյոտր Վասիլևիչ Ալտուխով, քաղգործկոմի նախկին նախագահ
- Դմիտրի Բեսոնով – Սպարտակ Իվանովիչ, Ուվարովայի օգնականը
- Վալենտինա Կովել – Տատյանա, Ուվարովայի քարտուղարը
- Ա. Սամսոնով – Վենյա, վարորդ
- Վադիմ Մեդվեդև – Վլադիմիր Վիկենտևիչ, քաղաքի գլխավոր ճարտարապետ
- Լեոպոլդ Բոլշով – գլխավոր ճարտարապետի տեղակալ
- Նիկոլայ Սերգեև – Ստեպան Տրոֆիմովիչ Բուշուև, ծեր բոլշևիկ
- Ալեքսանդր Օխիտին – Բուշուևա, Ստեպան Տրոֆիմովիչի կինը
- Վլադիմիր Կազարինով – Գրիշա, ծեր բոլշևիկ
- Կոնստանտին Տյագունով – Իվան, ծեր բոլշևիկ
- Վասիլի Շուկշին – Ֆեոդոր, տեղացի դրամատուրգ (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
- Վլադիմիր Լյախով – Դանիլով
- Նիկոլայ Պենկով – Վոլկով, Բնակարանային և կոմունալ ծառայությունների ղեկավար
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սիլվա» տանգոն և ֆոքստրոտը կատարում են Լեոնիդ Ուտյոսովը և նրա նվագախումբը։ Ֆիլմում հնչում են Բիթլզի «Ob-La-Di, Ob-La-Da», «From Me to You», «She Loves You» երգերը։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Վլադիմիրում, կադրում բազմիցս հայտնվում են Վերափոխման և Դմիտրիևսկի տաճարները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառլովի Վարիի XX միջազգային կինոփառատոնի «Հոբելյանական մրցանակ», Չեխոսլովակիա (1976)
- Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացված գունավոր կինոյի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ (1977)
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իննա Չուրիկովան լիովին հանճարեղ է քաղգործկոմի նախագահ Ելիզավետա Ուվարովայի՝ գավառական քաղաքի «երկաթե տիկնոջ» դերում։ Ֆիլմի գաղափարը ծագել է ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի մոտ, երբ նրան պատմել են մի կնոջ մասին, որը թաղել է որդուն և անմիջապես գերեզմանոցից գնացել է ժողով անցկացնելու։ Այդ ժամանակ նա հասկացել է, որ կուսակցության՝ սկզբունքորեն նոր մարդ դուրս բերելու երազանքներն իրականություն են դարձել։ 1975 թվականին նկարահանված ֆիլմը ցույց տվեց լավ, նպատակասլաց հերոսուհի, ով ուրախ է երկրի և գործի համար, բայց միևնույն ժամանակ առաջին անգամ խոսեց ռեժիմի անմարդկային լինելու մասին, որտեղ պաշտոնական գաղափարը դուրս է մղել ցանկացած զգացմունք։ Հիանալի են խաղում Նիկոլայ Գուբենկոն, Լեոնիդ Բրոնևոյը, Վասիլի Շուկշինը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Инна Чурикова совершенно гениальна в роли предгорисполкома Елизаветы Уваровой — «железной леди» провинциального разлива. Идея фильма пришла режиссеру Глебу Панфилову, когда ему рассказали о женщине, которая схоронила сына и сразу с кладбища пошла проводить совещание. Тогда он понял, что мечты партии вывести принципиально новую человеческую особь стали явью. Фильм, снятый в 1975 году, показал хорошую, целеустремленную героиню, которая радеет за страну и дело, но при этом впервые заговорил о расчеловеченности режима, где официальная идея вытеснила любое чувство. Замечательно играют Николай Губенко, Леонид Броневой, Василий Шукшин.
— կինոգետ Վալերի Կիչին, «Российская Газета», 2004 թվական[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Краткая история отечественного кино: от 1953 до 1991». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ ««Морозко», «Ширли-мырли» и другие. Главные фильмы Инны Чуриковой». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ ПОБОРНИК РУССКОЙ ВОЛИ
- ↑ Валерий Кичин - Эфир 25 октября Արխիվացված է Դեկտեմբեր 9, 2021 Wayback Machine-ի միջոցով: // Российская газета - Столичный выпуск № 0(3612) от 25 октября 2004
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խնդրում եմ ձայն» // Ֆիլմի ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի պաշտոնական կայքը (ռուս.)
- Прошу слова // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 365
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Липков А. — Елизавета Уварова сегодня и завтра (О худож. фильме «Прошу слова») // Искусство кино, № 2, 1977. — стр. 55-72
- Зархи А. — Постижение характера (Худож. фильм «Прошу слова») // Правда, 5 декабря 1975
- Чиркова З. — Исследование характера (O картине «Прошу слова») // Советская Молдавия, 6 января 1977
- Яссон Т. — Сложность взросления (Об актрисе И. Чуриковой в фильме «Прошу слова») // Советская молодежь, 26 февраля 1977
|